«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Մասիս Աբրահամյանի մուտքը հայրենիք արգելված է. Ռուբեն Մելիքյան

Մասիս Աբրահամյանի մուտքը հայրենիք արգելված է. Ռուբեն Մելիքյան
02.08.2022 | 07:27

«Պերսոնա նոն գրատա» է հայտարարվել Նիդեռլանդների Հայ Դատի գրասենյակի ղեկավար Մասիս Աբրահամյանը ևս։ Նրա մուտքը հայրենիք արգելված է, և այժմ պարոն Աբրահամյանը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանի տրանզիտային հատվածում։


Պարոն Աբրահամյանին անձամբ եմ ճանաչում. նա մեծապես օգնել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը 2016-2018 թվականներին, երբ այդ կառույցը ղեկավարում էի ես։


Պարոն Աբրահամյանն ինձ առաջարկել է ստանձնել իր շահերի պաշտպանությունը՝ նրա նկատմամբ դրսևորված այդ կամայականությունը վիճարկելու հարցում, և ես իհարկե ընդունել եմ այդ առաջարկը։

Դիտվել է՝ 7132

Մեկնաբանություններ